Մատչելիության հղումներ

Ջո Բայդենը մեկնել է Բաղդադ


Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը մեկնել է Բաղդադ:

Սպիտակ տան հաղորդմամբ` Բայդենը մտադիր է Իրաքի վարչապետի եւ խորհրդարանականների հետ քննարկել այդ երկրում ամերիկյան զինված ուժերի հարցը:

Իրաքում դեռ ամերիկյան 50-հազարանոց զորախումբ է տեղակայված:

Մինչ Իրաք մեկնելը Բայդենը այցելել էր Աֆղանստան եւ Պակիստան:

Երեկ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի 6 զինծառայող է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG