Մատչելիության հղումներ

Լեհաստանի պնդմամբ` Սմոլենսկի ավիաաղետի ժամանակ ռուս դիսպետչերները ինքնուրույն չեն գործել


Լեհաստանը մտադիր է հրապարակել Սմոլենսկի մոտակայքում երկրի նախագահ Լեխ Կաչինսկու օդանավի կործանումից առաջ պաշտոնական Մոսկվայի հետ «Սմոլենսկ - Սեւերնի» օդանավակայանի դիսպետչերների բանակցությունների ձայնագրությունները: Այս մասին հեռուստաեթերում հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Եժի Միլերը:

Նրա խոսքերով` եթե ռուսաստանցի դիսպետչերները գործեին ինքնուրույն, առանց բարձրագույն ղեկավարության հետ խորհրդակցելու, հնարավոր է եւ աղետը տեղի չունենար: «Նրանք էլ նույն երկընտրանքի մեջ են եղել, ինչպես լեհական կողմը», - հայտարարել է Միլերը:

Միջազգային ավիացիոն կոմիտեն երեկ հրապարակած ամփոփիչ զեկույցում նշել էր, որ նախորդ տարվա ապրիլին Սմոլենսկի մոտակայքում Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու օդանավի կործանման պատճառը «մարդկային գործոնն» է եղել: Ըստ այդմ` օդաչուն գիտակցել է, որ վայրէջքը եղանակային այդ պայմաններում անվտանգ չէ, բայց եւ չի շեղվել հիմնական նպատակակետից` երկրների ղեկավարների պլանները չխախտելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG