Մատչելիության հղումներ

Բելառուսում 31 հոգու մեղադրանք է առաջադրվել հետընտրական իրադարձությունների կապակցությամբ


Բելառուսի իշխանությունները 31 հոգու մեղադրանք են առաջադրել անցած ամիս երկրում անցկացված նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաներ կազմակերպելու համար:

Բացի այդ, ըստ Բելառուսի ներքին գործերի նախարարության, արդեն հայտնի են 120 հոգու անուններ, ովքեր «ակտիվորեն մասնակցել են դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին»:

Դեկտեմբերի 19-ին Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով` 1994 թվականից այդ երկրում իշխող Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է:

Ընտրություններին հաջորդեցին ընդդիմության բողոքի ակցիաները, որոնք ավարտվեցին ոստիկանության հետ բախումներով եւ զանգվածային ձերբակալություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG