Մատչելիության հղումներ

Իջեւանի զորամասի նախկին հրամանատարը ձերբակալվել է


Տավուշի մարզի N զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը ձերբակալվել է: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից:

Կարապետյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել:

Երկուշաբթի առավոտյան պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ նախարար Սեյրան Օհանյանի հունվարի 10-ի հրամանագրով Սերգեյ Կարապետյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Նախարարը հրամանագիր է ստորագրել նույն զորամասի հրամանատարական կազմի եւս երկու սպաների զբաղեցրած պաշտոններից ազատելու մասին:

Կարապետյանի ձերբակալությունը եւ սպաների պաշտոնանկությունները կապված են դեկտեմբերի 31-ի ուշ երեկոյան տեղի ունեցած միջադեպի հետ, որի հետեւանքով ծանր մարմնական վնասվածքներ ստացած Տարոն Ենգիբարյանը այսօր հիվանդանոցում մահացել է:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG