Մատչելիության հղումներ

Իրանում ավիավթարի հետեւանքով առնվազն 77 մարդ զոհվել, 26-ը վիրավորվել են


Իրանում կիրակի օրը տեղի ունեցած խոշոր ավիավթարի հետեւանքով առնվազն 77 մարդ է զոհվել, եւս 26-ը վիրավորվել են: «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ տվյալները այսօր առավոտյան հրապարակել է Իրանի պետական հեռուստատեսությունը:

IranAir ավիաընկերությանը պատկանող Boeing-727 մարդատար օդանավը կործանվել է երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ուրմիա քաղաքի օդանավակայանում: Ինքնաթիռն Ուրմիա էր թռչում Թեհրանից:

Այս պահի դրությամբ, որպես օդանավի կործանման պատճառ նշվում են եղանակային վատ պայմանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG