Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները կոչ է անում չհետապնդել WikiLeaks-ում հիշատակված անձանց


ԱՄՆ-ը արտասահմանյան երկրներին կոչ է արել չհետապնդել WikiLeaks կայքի գաղտնազերծած ամերիկյանի դիվանագիտական նամակագրության մեջ հիշատակված քաղաքացիական ակտիվիստներին, լրագրողներին ու այն անձանց:

Պետքարտուղարության խոսնակ Ֆիլիպ Քրոուլիի խոսքով, պաշտոնական Վաշինգտոնը նախազգուշացրել է «որոշ երկրների կառավարություններին, որ նշված անձնանց հետապնդումները կարող են բացասաբար ազդել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վրա»: Քրոուլին, սակայն, չի մասնավորեցրել, թե որ երկրների մասին է խոսք:

Պետքարտուղարության ներկայացուցիչը հավելել է, որ Միացյալ Նահանգները ուշադրությամբ հետեւում է «պոտենցիալ վտանգի» առջեւ հայտնված մարդկանց ճակատարգին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG