Մատչելիության հղումներ

Վաշինգտոնի փոստատանը բռնկվել է ներքին անվտանգության նախարարին հասցեագրված փաթեթը


Ուրբաթ օրը Վաշինգտոնի փոստային բաժանմունքներից մեկում բռնկվել է Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանոյին հասցեագրված մի փաթեթ: Տուժածներ չկան:

Հաղորդվում է նաեւ, որ նախօրեին բռնկվել ու այրվել էին Մերիլենդ նահանգի կառավարական շենք ուղարկված երկու փաթեթ` հասցեագրված նահանգապետին ու նահանգի տրանսպորտի նախարարին:

Իրավապահները ենթադրում են, որ Վաշինգտոն եւ Մելիլենդ ուղարկված փաթեթների ծագման աղբյուրը նույնն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG