Մատչելիության հղումներ

Իրանի շահի կրտսեր որդին ԱՄՆ-ում ինքնասպան է եղել


Իրանի շահի կրտսեր որդին` 44-ամյա Ալիռեզա Փահլավին, ԱՄՆ-ում ինքնասպանություն է գործել: Այդ մասին հայտարարել է նրա ընտանիքը` հավելելով, որ նա երկար ժամանակ պայքարում էր դեպրեսիայի դեմ:

«Ինչպես եւ միլիոնավոր երիտասարդ իրանցիներ` նա խորապես մտահոգված էր իր սիրելի հայրենիքը պատուհասած բոլոր դժբախտություններով, ինչպես նաեւ կրում էր երիտասարդ տարիքում հորը եւ քրոջը կորցրած լինելու բեռը», - BBC-ի փոխանցմամբ` ասված է Փահլավի ընտանիքի հայտարարությունում:

Շահ Մոհամադ Փահլավին Իրանում գահընկեց է արվել 1979 թվականի Իսլամական հեղափոխության արդյունքում: Վտարանդի շահը մահացել է Եգիպտոսում 1980 թվականին:

Շահի դուստրը` Լեյլա Փահլավին, մահացել է Լոնդոնի հյուրանոցներից մեկում 2001 թվականին, երբ 31 տարեկան էր:

Ալիռեզա Փահլավին ուսանում էր Հարվարդի համալսարանում:

Շահի ավագ որդին թագակիր արքայազն Ռեզա Փահլավին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG