Մատչելիության հղումներ

Թուրք - ադրբեջանական նորաստեղծ խորհրդի առաջին նիստը` Բաքվում


Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմավարական գործընկերության բարձրագույն խորհուրդը առաջին նիստը կանցկացնի այս տարվա մարտին կամ ապրիլին Բաքվում: Այդ մասին թուրքական Zaman թերթին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ֆաիք Բաղիրովը:

Նրա խոսքերով` նիստին մասնակցելու համար Ադրբեջան է ժամանելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը:

Դեսպանը հայտնել է, որ հունվարին Անկարայում կայանալիք հանդիպման ժամանակ նորաստեղծ խորհրդի փորձագետները քննարկելու են երկու պետությունների միջեւ ստորագրվելիք համաձայնագրերը:

Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Բաղիրովը ասել է նաեւ, թե Բաքու - Թբիլիսի -Կարս երկաթուղու բացումը ակնկալում է 2012 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG