Մատչելիության հղումներ

Գործարկվեց Ռուսաստան – Չինաստան առաջին նավթամուղը


Սկսել է գործել աշխարհի խոշորագույն նավթարտադրող Ռուսաստանը աշխարհի
խոշորագույն էներգասպառող Չինաստանին կապող առաջին նավթամուղը:

BBC-ի փոխանցմամբ` Սիբիրից մինչեւ չինական Դացին քաղաքը ձգվող նավթամուղը շեշտակի կավելացնի վառելիքի արտահանումը Ռուսաստանից Չինաստան, որը մինչ այժմ իրականացվում էր երկաթուղով:

Ակնկալվում է, որ նոր խողովակաշարով Ռուսաստանը առաջիկա 20 տարիներին Չինաստան կառաքի տարեկան 15 միլիոն տոննա կամ օրական շուրջ 300 հազար բարել նավթ:

Նավթամուղի 25 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը մասամբ ֆինանսավորվել է չինական փոխառություններով:

Խողովակաշարի շինարարության երկրորդ փուլը նախատեսվում է ավարտել մինչեւ 2014 թվականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG