Մատչելիության հղումներ

«Հակասական» Հունգարիան ստանձնում է Եվրամիության նախագահությունը


Այսօրվանից Հունգարիան վեց ամիս ժամկետով ստանձնում է Եվրամիության նախագահությունը՝ փոխարինելով Բելգիային։

Այս փաստը հակասական տրամադրություններով է ընդունվել ԵՄ–ի որոշ պաշտոնյաների կողմից, ովքեր քննադատում են Հունգարիային վերջերս ընդունած մի օրենքի համար, որով սահմանափակվում են լրատվամիջոցների ազատությունները։

Պաշտոնական Բուդապեշտը իր վեցամսյա նախագահության ընթացքում ստիպված է լինելու ջանքեր գործադրել Եվրամիության 2014-2020 բյուջեի շուրջ քննարկումները վարելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG