Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան. «2011-ին մեկնարկում են լրջագույն բարեփոխումներ»


«2011 թվականին մեկնարկում են լրջագույն բարեփոխումներ, որոնք ստիպելու են բոլորիս վերանայել մեր վարքագծային կանոնները», - ասված է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձում:

«Այդ բարեփոխումները հաջողություն կունենան միայն հասարակական լայն աջակցության ու համատեղ ջանքերի շնորհիվ։ Ես համոզված եմ, որ միայն բարեփոխումների ճանապարհով կարող է իրականանալ ավելի լավ ու հզոր Հայաստան ունենալու մեր երազանքը», - նշում է վարչապետը իր ուղերձում, որը տարածել է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

2010 թվականը, ասված է ուղերձում, «բնութագրվեց աշխարհը ցնցած ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղված ծանր ու լարված աշխատանքով»։

«Չնայած ներքին ու արտաքին անբարենպաստ պայմաններին` մենք կարողացանք աճ արձանագրել տնտեսության մեջ, ամբողջությամբ կատարեցինք պետության սոցիալական պարտավորությունները, նոր թափ հաղորդեցինք ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքներին», - իր ուղերձում գրում է Տիգրան Սարգսյանը` համոզմունք հայտնելով, որ «2011-2012 թվականներին մեր կատարած աշխատանքը կտա իր տեսանելի արդյունքը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG