Մատչելիության հղումներ

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Կիմ Երիցյանի մահվան կապակցությամբ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի մահվան կապակցությամբ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Երիցյանների ընտանիքին ուղղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. - «Տասնամյակներ շարունակ սիրված դերասանի մարմնավորած կերպարները լավատեսության եւ բարության զգացումներ էին արթնացնում հայ հանդիսատեսի սրտում: Կիմ Երիցյանն ապրեց արտիստական բեղմնավոր մի կյանք, ստեղծեց վառ դերակատարումներով հագեցած մի կենսագրություն: Հայ մշակույթի երախտավորների աստղաբույլում միշտ էլ սիրով ու գնահատանքով է շրջապատված եղել մեծ դերասանը, որի վկայությունն են նրա վայելած համաժողովրդական սերն ու գնահատանքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG