Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2010-ին իրականացված աշխատանքները եւ նախանշվել 2011թվականի առաջնահերթությունները:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր բացման խոսքում նշել է, որ 2010 թվականին հաջողությամբ ավարտվել է պաշտպանության ռազմավարական վերանայման հիմնական փուլերի աշխատանքը, հաստատվել են ռազմավարական բնույթի մի շարք կարեւոր փաստաթղթեր, բարձրացել է պաշտպանական հարցերի վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակը, ձեռք է բերվել արդիական սպառազինություն ու ռազմական տեխնիկա:
Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, անդրադառնալով 2010-ին արձանագրված թերացումներին ու հատկապես հանրային հնչեղություն ստացած միջադեպերին` Սեյրան Օհանյանը մի շարք զորամասերի հրամանատարների խիստ ցուցումներ է տվել` բացթողումները շտկելու, սպայական ու սերժանտական կազմի ծառայությունը ներդաշնակ կազմակերպելու վերաբերյալ:
Զեկույցով հանդես է եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ով փաստել է, որ նախորդ տարիների համեմատ անցած տարում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը զգալիորեն աճել են, սակայն մեր զինված ուժերը բոլոր ոտնձգություններին արձագանքել են համարժեքորեն:
Սեյրան Օհանյանը 2010թվականի լավագույն զորամասերին պարգեւատրել է պատվո դրոշներով, իսկ նրանց հրամանատարներին ու անձնակազմերին` գերատեսչական մեդալներով, պատվոգրերով ու նվերներով: