Մատչելիության հղումներ

Նիգերիայում Սուրբ Ծննդյան գիշերը տեղի ունեցած ահաբեկչական 2 պայթյունների հետեւանքով 11 մարդ է զոհվել


Նիգերիայի Ջոս քաղաքում Սուր Ծննդյան գիշերը տեղի ունեցած ահաբեկչական 2 պայթյունների հետեւանքով 11 մարդ է զոհվել:

«Ասոշիեյթեդ փրես»-ին այս մասին հայտնել է Ջոսի վարչակազմի խոսնակ Գրեգոր Յենլոնֆը: Նա նշել է, որ ոչ-ոք չի ստանձնել կատարվածի համար պատասխանատվությունը:

Ջոսը համարվում է Նիգերիայում քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ բախումների էպիկենտրոնը: Այս շրջանում 2010 թվականի ընթացքում միջկրոնական բախումներից զոհվել է ավելի քան 500 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG