Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի նկատմամբ


Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ, ինչպես հաղորդվում է` պաշտոնական Թեհրանի միջուկային եւ հրթիռային ծրագրերի ու «Հըզբոլա» շարժմանը աջակցելու համար:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, թե իրանական եւս 5 ընկերություններ` 2 բանկ, 1 ապահովագրական ընկերություն եւ բեռնափոխադրումներով զբաղվող 2 ձեռնարկություն, որոնք, ըստ ամերիկյան կողմի, կապեր ունեն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, ընդգրկվել են նախարարության «սեւ ցուցակում»:

Ըստ այդմ, նշված ընկերությունների մուտքը ամերիկյան ֆինանսական համակարգ արգելվում է, բացի այդ` կսառեցվեն այդ ընկերությունների հաշիվները ամերիկյան բանկերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG