Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ


Դեկտեմբերի 22-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:

Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG