Մատչելիության հղումներ

Ջաֆար Փանահին դատապարտվեց 6 տարվա ազատազրկման


Իրանցի հայտնի կինոռեժիսոր Ջաֆար Փանահին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:

BBC-ի փոխանցմամբ` ռեժիսորի փաստաբանը Ֆարիդե Ղեյրաթը հայտնել է, որ Փանահին դատապարտվել է իրանական համակարգի դեմ գործելու մեղադրանքով: Կինոռեժիսորին նաեւ արգելվել է առաջիկա 20 տարվա ընթացքում ֆիլմեր նկարահանել, սցենարներ գրել, ճամփորդել արտերկրում եւ հարցազրույցներ տալ տեղական եւ արտասահմանյան մամուլին:

Փաստաբանը «ծանր» է որակել իր պաշտպանյալի նկատմամբ սահմանված պատիժը եւ տեղեկացրել է, որ Փանահին բողոքարկելու է այն:

Իրանի իշխանությունների գնահատմամբ, անցյալ տարի Փանահիի նկարահանած ֆիլմը` բողոքի զանգվածային ակցիաների վերաբերյալ, գործող ռեժիմի դեմ էր ուղղված:

Ջաֆար Փանահին շուրջ երկու ամիս անազատության մեջ մնալուց հետո այս տարվա մայիսին գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Նույն մեղադրանքներով 6 տարվա ազատազրկման է դատապարտվել նաեւ իրանցի մեկ այլ ռեժիսոր` Մոհամադ Ռասուլովը, ով Փանահիի հետ ֆիլմ էր նկարահանում մինչ ձերբակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG