Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ:
Նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը եւ ԵՄ դեսպանները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին եւ համագործակցության զարգացմանը, ԵՄ Ասոցիացման համաձայնագրի բանակցություններին առնչվող հարցերի շուրջ, ինչպես նաեւ ամփոփել անցնող տարվա արդյունքներն ու խոսել հետագա ծրագրերի մասին: