Մատչելիության հղումներ

Մոթաքին վիրավորված է իր պաշտոնանկության ձեւից


Իրանի նախկին արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին «ոչ իսլամական» եւ «վիրավորական» է որակել իր պաշտոնանկությունը, որը տեղի ունեցավ անցած շաբաթ` Սենեգալ նրա այցելության ժամանակ:

BBC-ի վկայությամբ` 57-ամյա Մոթաքին, ով Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարում էր 2005 թվականից, հայտնել է, որ որեւէ զգուշացում իրեն չէր արվել նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից իր սպասվող պաշտոնանկության վերաբերյալ:

«Նախարարին այցի ժամանակ աշխատանքից ազատելը ոչ իսլամական է, ոչ դիվանագիտական, վիրավորական եւ քաղաքական պրակտիկայից դուրս», - իրանական Mehr գործակալությանը ասել է նախկին արտգործնախարարը:

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, իր հերթին, խորհրդարանի բաց նիստի ժամանակ հայտարարել է. - «Ճիշտ ձեւը այն էր, որ փոփոխությունը կատարվեր խոհեմաբար, արժանապատվությունը հարգելով, այլ ոչ թե այցի ընթացքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG