Մատչելիության հղումներ

Չինաստանը Սեուլին եւ Փհենյանին հորդորում է բանակցել


Չինաստանի արտաքին գործոց նախարար Յանգ Չժիչին պաշտոնական Սեուլին եւ Փհենյանին հորդորել է բանակցել եւ մեղմել Կորեական թերակղզում ստեղծված պայթյունավտանգ կացությունը։

Յանգ Չժիչին այդ հարցն այսօր քննարկել է իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։

Այսօր ավելի ուշ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անդրադառնա կորեական երկու պետությունների սրված հարաբերություններին։

Հարավային Կորեան հայտարարել է, թե մտադիր է անցկացնել մարտական զենքի կիրառմամբ զորավարժություններ։ Հյուսիսային Կորեան պատասխանել է, թե դա անարձագանք չի թողնի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG