Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտը խիստ դեմ է Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկմանը


Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը կտրուկ ընդդիմանում է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի հնարավոր քննարկմանը: Այդ մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Քրոուլին:

«Ակնհայտորեն, խոսնակ Փելոսին ծրագրում է Հայոց ցեղասպանության բանաձեւը [Պալատի լիագումար նիստի] օրակարգ բերել այսօր կամ վաղը: Ունե՞ք արդյոք տեսակետ այդ առնչությամբ», - այս հարցին Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը արձագանքել է. - «Մենք տեղյակ ենք Պալատի հնարավոր թիվ 252 բանաձեւի մասին եւ մենք խիստ դեմ ենք այդ բանաձեւին»:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ Թուրքիայի եւ Հայաստանի համար իրենց ընդհանուր անցյալին անդրադառնալու լավագույն ուղին հարաբերությունները կարգավորելու ջանքերն են», - Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` ասել է Քրոուլին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG