Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյանը ընտրվեց Երեւանի քաղաքապետ


Երեւանի ավագանին այսօր «ՀայՌուսգազարդ» ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանին ընտրեց քաղաքապետ:

Կարապետյանի թեկնածության օգտին քվեարկեց ավագանու 50, դեմ` 1 անդամ:

Ավագանու անդամներից նիստին ներկա չէր միայն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

52-հոգանոց ավագանում Հանրապետական կուսակցությունը ունի 35, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 17 տեղ:

Կարեն Կարապետյանը Երեւանի 53-րդ քաղաքապետն է:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG