Արմատական տրամադրված ռուս երիտասարդների կազմակերպած անկարգությունների արդյունքում չորեքշաբթի երեկոյան՝ դեկտեմբերի 15-ին Մոսկվայի ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 1000 մարդու:
Բերման ենթարկված երիտասարդների մոտ զենք է հայտնաբերվել, որը բռնագրավվել է:
Ներկայումս իրավապահ մարմինները մեծ մասամբ վերահսկում են իրավիճակը: Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 15-ի երեկոյան եւ գիշերը Մոսկվայի ոստիկանությանը հաջողվել է կանխել լուրջ բախումները, չնայած տեղեկություններ կան, որ ընդhարումներ եղել են, որոնց արդյունքում տուժել է մոտ 30 մարդ: Նրանցից մի քանիսը դեռ մնում են հիվանդանոցում:
Թեեւ երեկոյան 6-ի մոտ Մոսկվայի Եվրոպա հրապարակում եւ մետրոյի Կիեւսկի կայարանի մոտ 1000 երիտասարդներ են հավաքվել, սակայն լուրջ բախումներ չեն եղել, ոստիկանները նրանց կամ ձերբակալեն են, կամ ցրել:
Չնայած դրան, մետրոյի կայարանի մոտ հավաքված կովկասցիները չեն թաքցրել, թե ինչու են եկել:
«Եկել ենք, քանի որ ինտերնետում կոչեր են եղել բոլոր կովկասցիներին հավաքվել այսօր այստեղ», - ասել է կովկասցի երիտասարդներից մեկը:
Ընդհարումները մեծ մասամբ տեղի են ունեցել Մոսկվայի արվարձաններում: Oրինակ` «Յուգոզապադնայա» մոտրոյի կայարանի մոտ ոստիկանների վրա են հարձակվել մի խումբ կովկասցիներ:
Մի քանի տասնյակ երիտասարդ ազգայնականներ ձերբակալվել են նաեւ Սանկտ Պետերբուրգում եւ Սամարայում:
Երեկ երեկոյան ոստիկանությունը փակել է Եվրոպայի, Մանեժնայա, Կարմիր հրապարակները եւ այնտեղ տանող բոլոր ուղիները:
Հինգշաբթի օրը հեռուստատեսությամբ «Ուղիղ խոսակցություն Վլադիմիր Պուտինի հետ» հաղորդման ժամանակ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե իրավապահ մարմինները պետք է կանխեն ծայրահեղական դրսեւորումները:
«Պետք է կարգ լինի, եւ այն պետք է պահպանվի: Հենց դրա համար էլ կա պետությունը, որպեսզի մեծամասնության անվտանգությունը ապահովի», - հայտարարել է Պուտինը:
Փորձագետները չեն բացառում, որ իրադարձությունները կշարունակվեն:
«Լրագրողական հետաքննություններ» կենտրոնի փոխտնօրեն Եվգենի Վեշենկովի կարծիքով՝ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ այդ երիատասարդները ոչ ոքի կողմից չեն ղեկավարվում, «նրանք շատ լավ կազմակերպվում են ինտերնետի միջոցով»:
Ազա Բաբայան, Մոսկվա