Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը այսօր «գող» է որակել ՅՈւԿՕՍ նավթային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկուն` հավելելով, թե գողերը «պետք է լինեն բանտում»:
Այդ հայտարարությունը Պուտինը արել է` հեռուստատեսության ուղիղ եթերում պատասխանելով ռուսաստանցիների հարցերին:
Միխայիլ Խոդորկովսկու եւ նրա գործընկեր Պլատոն Լեբեդեւի դեմ երկրորդ քրեական գործով դատավճռի հրապարակումը, որ ակնկալվում էր երեկ, դատարանը հետաձգել է մինչեւ դեկտեմբերի 27-ը: Այս գործով նրանք մեղադրվում են ավելի քան 200 միլիոն տոննա նավթ հափշտակելու մեջ:
Կրեմլի հասցեին բավական կտրուկ եւ քննադատական հայտարարություններով հայտնի գործարարը 2003 թվականին արդեն դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման, եւ այժմ, ըստ էության` պատժաչափի ավարտին, Խոդորկովսկուն սպառնում է եւս մեկ ազատազրկում, այս անգամ` մինչեւ 6 տարի ժամկետով: