Լրատվական գործակալությունների վկայությամբ` դատարանը հետաձգման մասին ծանուցում է հրապարակել:
Այս գործով ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավարը ու նրա գործընկեր մեղադրվում են 350 միլիոն տոննա նավթ հափշտակելու մեջ:
Կրեմլի հասցեին բավական կտրուկ եւ քննադատական հայտարարություններով հայտնի գործարարը 2003 թվականին արդեն դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման, եւ այժմ, ըստ էության` պատժաչափի ավարտին, Խոդորկովսկուն սպառնում է եւս մեկ ազատազրկում, այս անգամ` մինչեւ 6 տարի ժամկետով:
Արեւմտյան եւ տեղական իրավապաշտպանները պնդում են, թե առաջադրված մեղադրանքները շինծու են եւ նպատակ ունեն պատժել Խոդորկովսկուն, ով քրեական հետապնդումից ամիսներ առաջ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հանդգնել էր «գող» անվանել նախարարներին, իսկ կուլիսներում` ֆինանսավորել ընդդիմադիր լրատվամիջոցների աշխատանքը:
«Եթե դատարանը մեղավոր ճանաչի նրան նաեւ այս գործով, կասկած անգամ չի մնա, որ Ռուսաստանը դեռեւս գտնվում է ստալինյան ժամանակաշրջանում», - հայտարարում է գործարարի մայրը` 77-ամյա Մարիա Խոդորկովսկայան, ով ներկա է եղել դատական գրեթե ողջ գործընթացին:
«Իշխանությունները ձերբակալելով նրան` դարձրին քաղաքական սիմվոլ, եւ ակնհայտորեն հիմա վախենում են դրանից: Նրանք նաեւ վախենում են, որ ազատ արձակվելու դեպքում Խոդորկովսկին ետ կպահանջի իրենից խլված կարողությունը. թեեւ նա հայտարարել է, որ ոչինչ չի ուզում, սակայն նրան չեն հավատում», - ասում է Մարիա Խոդորկովսկայան:
Խոդորկովսկու համակիրները եւ իրավապաշտպանները համոզված են` այն, ինչ կատարվում է ընդդիմադիր գործարարի հետ, յուրօրինակ ցուցիչ է, որը պարզ արտացոլում է այն, ինչ կատարվում է Ռուսաստանի ներսում:
«Հարգելի դատարան, դուք այժմ որոշում եք ոչ թե ընդամենը երկու մարդու ճակատագիրը, այլ յուրաքանչյուր քաղաքացու, որ ապրում է այս երկրում», - դատական վերջին նիստում հայտարարել էր Խոդորկովսկին:
«Արեւմուտքում այս գործը ընկալվում է որպես փորձաքար նախագահ Մեդվեդեւի համար, ով կարող է ապացուցել համակարգը բարեփոխելու իր պատրաստակամությունը կամ շարունակել վարչապետ Վլադիմիր Պուտինի կուրսը», - գրում է հեղինակավոր Financial Times-ը:
Նախօրեին մի խումբ հեղինակավոր գործիչներ, այդ թվում` Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարարները, հենց այս թերթում էին հանդես եկել Կրեմլին ուղղված բաց նամակով:
«Խոդորկովսկու եւ Լեբեդեւի նկատմամբ արդեն 7-րդ տարին շարունակվող քրեական հետապնդումը խարխլել է վստահությունը Ռուսաստանի արդարադատության համակարգի նկատմամբ», - գրել էին նամակի հեղինակները` ընդգծելով, որ չեն կարող աչք փակել օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների այսչափ ակնհայտ խախտումների վրա;
«Խոդորկովսկու եւ Լեբեդեւի նկատմամբ քրեական հետապնդումների դադարեցումը կազդարարի, որ Ռուսաստանն իսկապես գնում է բարեփոխումների ճանապարհով», - գրել էին արեւմտյան գործիչները Կրեմլին ուղղված բաց նամակում: