Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարին


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Մարկ Հորթոնին։

Հանդիպմանը, որին ներկա է եղել նաեւ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան, քննարկվել են ԱՄՀ-ի եւ Հայաստանի կառավարության հետ «Երկարաձգվող ֆինանսավորման եւ Երկարաձգվող վարկավորման եռամյա ծրագիրը»։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հավելում է, որ զրուցակիցները անդրադարձել են նաեւ Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված քայլերին ու տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG