Մատչելիության հղումներ

Ցեղասպանության հարցերով երեւանյան գիտաժողովը ավարտվեց


Այսօր աշխատանքներն է ավարտել Հայաստանի արտգործնախարարության նախաձեռնությամբ գումարված «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովին փակման խոսքով հանդես է եկել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Իր խոսքում, որի տեքստը տրամադրել են արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Նալբանդյանը, մասնավորապես, ընդգծել է, որ ցեղասպանության հանցագործության հատկապես կանխարգելման հարցում միջազգային հանրությունը դեռեւս արդյունավետ լուծումների կարիքն է զգում, եւ ցեղասպանությունների դատապարտման եւ հետեւանքների վերացման հետ կապված եւս խնդիրներ կան:

«Անհրաժեշտ է անուշադրության չմատնել եւ արմատախիլ անել ցեղասպանություն ծնող թունավոր մտածողության այնպիսի դրսեւորումները, ինչպիսիք են ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական հողի վրա սերմանվող ատելությունն ու թշնամանքը: Այս իմաստով դատապարտելի է նաեւ այլ ժողովուրդների մշակութային ժառանգության գոյության հանդեպ անհանդուրժողականությունը, որն էլ, իր հերթին ծնում է մշակութային ցեղասպանություն», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG