Մատչելիության հղումներ

Հայաստան է այցելել Լեհաստանի ռազմարդյունաբերության ոլորտի պատվիրակությունը


Դեկտեմբերի 10-ից Հայաստանում էր Լեհաստանի ազգային ռազմական արդյունաբերության պալատի նախագահ Սլավոմիր Կուլակովսկու գլխավորած պատվիրակությունը, որին այսօր ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պատվիրակությունը, որի կազմում էին Լեհաստանի ռազմական արդյունաբերության գործարանների, օդուժի տեխնոլոգիայի ինստիտուտի, արդյունաբերական օպտիկայի կենտրոնի ներկայացուցիչներ, այցելել է Հայաստանի ռազմական արդյունաբերության գործարաններ եւ հանդիպել ոլորտի պատասխանատուների հետ:

Մի շարք ոլորտներում, որոնցից են զինվորների անհատական պաշտպանության միջոցների եւ իրավիճակային ազդարարման համակարգերի զարգացման ուղղությամբ տեխնոլոգիաների մշակումները, ձեռք են բերվել համագործակցության գործնական պայմանավորվածություններ, որոնք կարող են նպաստել Հայաստանի զինված ուժերի պաշտպանական կարողությունների ամրապնդման կարճաժամկետ եւ միջնաժամկետ կարիքների բավարարմանը, ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG