Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը խոստանում է պատժել Մանեժնայա հրապարակում անկարգությունների հեղինակներին


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը խոստացել է պատժել շաբաթ օրը Մոսկվայի Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած անկարգությունների հեղինակներին:

Twitter-ում իր բլոգում Մեդվեդեւը կիրակի օրը գրել է. - «Երկրում եւ Մոսկվայում ամեն ինչ հսկողության տակ է: Ովքեր հրահրեցին այդ ամենը` կպատժվեն: Կպատժվեն բոլորը, որեւէ կասկած չունենաք»:

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ` Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւը կիրակի առավոտյան նախագահին զեկուցել է Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում արմատական կազմակերպությունների ներկայացուցիչների չարտոնված ակցիաների կանխման ուղղությամբ իրավապահների գործողությունների մասին:

Մեդվեդեւը հավանություն է տվել ներքին գործերի նախարարության գործողություններին եւ նախարարին հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հասարակական կարգը պահպանելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG