ԱՄՆ-ի վերաքննիչ դատարանը անցած շաբաթավերջին բեկանել է Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հայցով իր իսկ կայացրած վճիռը, այս անգամ հաստատելով իրենց նախնիներին ապահովագրական պոլիսներ վաճառած ընկերություններից փոխհատուցում պահանջելու` հայցվորների իրավունքը:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգների 9-րդ շրջանի վերաքննիչ ատյանը Սան Ֆրանցիսկոյում անցկացրած նիստում վճիռ է կայացրել, որ հայերի կոտորածները որպես ցեղասպանություն որակող Կալիֆորնիայի օրենքը չի հակասում ԱՄՆ-ի քաղաքականությանը, որը, ըստ դատարանի, անորոշ է մնում տվյալ հարցում:
Նույն դատական ատյանը` միեւնույն կազմով, ձայների 2 կողմ եւ 1 դեմ հարաբերակցությամբ, անցած տարի վճռել էր, թե Կալիֆորնիայի հիշյալ օրենքը հակասում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը, որը, ըստ դատարանի նախկին եզրահանգման, դեմ է հայերի կոտորածները ցեղասպանություն որակելուն: