Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ մեքսիկական Կանկուն քաղաքում անցկացվող միջազգային գագաթաժողովում ընդունվել է գլոբալ ջերմացման դեմ գործողությունների ծրագիրը:
Այս ծրագրով ֆորումի մասնակից երկրները պարտավորվել են մինչեւ 2020 թվականը 100 միլիարդ դոլար հանգանակել շրջական միջավայրի պահպանության համար:
Մեքսիկայի արտգործնախարար Պատրիսիա Էսպինոսան հայտարարել է, որ այսպիսով «սկիզբ է դրվում շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության նոր դարաշրջանին»:
Ծրագրի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել երկու շաբաթ տեւած քննարկումների արդյունքում: Միացյալ ազգերի կազմակերպության նախաձեռնած այս գագաթաժողովին մասնակցել է շուրջ 200 պետություն: