Մատչելիության հղումներ

Երեւանում կանցկացվի ցեղասպանության հարցերով միջազգային գիտաժողով


Դեկտեմբերի 14-15-ը Երեւանում կանցկացվի «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողով:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` գիտաժողովին, որը նվիրված է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմանը, կմասնակցեն բազմաթիվ գիտնականներ շուրջ 20 երկրներից, այդ թվում ցեղասպանագիտության բնագավառում այնպիսի ճանաչված հեղինակություններ, ինչպիսիք են` Իվ Թերնոնը, Լեանդրո Դեսպուին, Իսրայել Չառնին, Վիլիամ Շաբասը, Թաներ Աքչամը, Թեսա Հոֆմանը, Ֆրենք Չոքը եւ այլոք:

Գիտաժողովը կմեկնարկի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով, բացման եւ փակման խոսքերով հանդես կգա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Գիտնականները կայցելեն նաեւ Ծիծեռնակաբերդ ու եղեւնի կտնկեն Հիշողության պուրակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG