Մատչելիության հղումներ

Նախագահի աշխատակազմի ղեկավարը հերքում է իր հրաժարականի մասին տեղեկությունները


Կարեն Կարապետյանը զրուցում է նախագահի նստավայրի մոտ ցույց անցկացնող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հետ, Երեւանը, 12-ը նոյեմբերի, 2010թ.
Կարեն Կարապետյանը զրուցում է նախագահի նստավայրի մոտ ցույց անցկացնող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հետ, Երեւանը, 12-ը նոյեմբերի, 2010թ.
Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը հերքում է իր սպասվող հրաժարականի վերաբերյալ որոշ լրատվամիջոցների հրապարակումները:

Նախագահի մամլո գրասենյակի այսօր տարածած հերքման տեքստում, մասնավորապես, ասված է. - «Իմ հրաժարականի վերաբերյալ լրատվամիջոցների կողմից օրեր շարունակ շրջանառության մեջ դրված ակնհայտ ուղղորդված տեղեկություններն իրականության հետ բացարձակապես կապ չունեն, դրանք ընդամենը անհիմն շահարկումներ են: Ցանկություններն իրականության տեղ ներկայացնելու փորձերն առաջին հերթին վատ վիճակի մեջ են դնում հենց նման անհաջող փորձերի հեղինակներին»:

«Իմ հարաբերությունները Հանրապետության ղեկավարի հետ գտնվում են բնականոն, աշխատանքային հարաբերությունների հարթության վրա, այնպիսին, ինչպիսին պետք է լինեն ՀՀ Նախագահի եւ նրա աշխատակազմի ղեկավարի միջեւ: Իսկ որոշ մարդկանց փորձերը` հակասություններ ստեղծել Նախագահի աշխատակազմում, մշտապես դատապարտված են», - հայտարարում է Կարեն Կարապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG