Մատչելիության հղումներ

Պեկինի այլընտրանքային մրցանակը


Չինաստանը խաղաղության մրցանակի իր տարբերակը` Կոնֆուցիուսի մրցանակն այսօր հանձնել է Թայվանի նախկին փոխնախագահ Լյեն Չանին։ Պեկինի տարածած պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ Չանը մրցանակի է արժանացել Թայվանի եւ մայր Չինաստանի միջեւ խաղաղությանը նպաստելու համար։

Վերլուծաբանների կարծիքով, Չինաստանը Կոնֆուցիուսի մրցանակը սահմանել է որպես այընտրանք Նոբելյան խաղաղության մրցանակին, որին այս տարի արժանացել է չինացի բանտարկված այլախոհ Լյու Չժիբաոն։ Պեկինը վրդովմունքով է արձագանքել Նոբելյան մրցանակի հանձնաժողովի այդ վճռին։

Չինաստանի հորդորով շուրջ երկու տասնյակ երկրների ներկայացուցիչներ հրաժարվել են մասնակցել վաղը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կայանալիք մրցանակի հանձնման արարողությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG