Մատչելիության հղումներ

Եվրամիությունը կրկին ընդգծում է Հայաստանում «ժողովրդավարության ուղղությամբ առաջընթացի կարեւորությունը»


Ինչպես երեքշաբթի երեկոյան Բրյուսելում կայացած Հայաստան - Եվրամիություն համագործակցության խորհրդի 11-րդ նիստում ասել են Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները, կառույցը «կրկին ընդգծում է Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ուղղությամբ շարունակական առաջընթաց արձանագրելու կարեւորությունը»:

Ըստ Եվրամիության տարածած հաղորդագրության,
Եվրամիությունը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ աջակցել ժողովրդավարական կառույցների հետագա զարգացմանը Հայաստանում՝ ընդգծելով, որ «հիմնարար ազատությունները, այդ թվում՝ խոսքի ազատությունն եւ լրատվամիջոցների անկախությունը, Եվրամիություն–Հայաստան հարաբերությունների առանցքային տարրերն են»։

Նիստում անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս վիճակին: Եվրամիությունը, մասնավորապես, ըստ հաղորդագրության, ընդգծել է «առանց նախապայմանների երկկողմ արձանագրությունները վավերացնելու եւ կյանքի կոչելու կարեւորությունը», ինչպես նաեւ իր աջակցությունը հայտնել այս գործըթնացին։


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG