Մատչելիության հղումներ

Չինաստանը վաղը Խաղաղության սեփական մրցանակը կշնորհի


Հինգշաբթի օրը` Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման հանդիսավոր արարողության նախօրեին, Չինաստանը սեփական Խաղաղության մրցանակ կշնորհի:

Կազմակերպիչները հայտնել են, որ Կոնֆուցիուսի Խաղաղության մրցանակին արժանացել է Թայվանի նախկին փոխնախագահ Լյեն Չանը` կղզու եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ կապերի ջերմացմանը նպաստելու համար:

Մրցանակի դրամական պարգեւը 15 հազար դոլար է:

Պաշտոնական Պեկինը քննադատել է 2010 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը 11 տարվա բանտարկության դատապարտված այլախոհ Լյու Սյաոբոյին, ում Չինաստանի իշխանությունները մեղադրում են պետական կարգը տապալելու կոչերի համար:

Նորվեգական Նոբելյան կոմիտեն անցած շաբաթ հայտնել է, որ 19 երկրներ մերժել են Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման դեկտեմբերի 10-ի հանդիսությանը մասնակցելու հրավերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG