Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Լեհաստանին է հանձնել Կատինին վերաբերող նոր փաստաթղթեր


Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` հաջորդ շաբաթ ծրագրված Լեհաստան այցի նախօրեին Ռուսաստանը այդ երկրին է հանձնել Երկրորդ աշխարհամարտի սկզբին Կատինում լեհ զինվորականների զանգվածային գնդակահարություններին վերաբերղ նոր փաստաթղթեր:

1940 թվականին շուրջ 20 հազար լեհ զինվորականներ ու ճանաչված քաղաքացիական անձինք գնդակահարվել էին բելառուսական Կատինում, ինչը երկարատեւ լարվածության էր առաջացրել երկու երկրների հարաբերություններում:

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ողջունել է Ռուսաստանի քայլը:

Կատինի վերաբերյալ փաստաթղթերի առաջին փաթեթը Ռուսաստանը Լեհաստանին էր հանձնել այս տարի ավելի վաղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG