ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը Իրանին մեղադրել է մարդու իրավունքների լուրջ խախտումների համար: Ընդունված բանաձեւին կողմ է քվեարկել 80 , դեմ` 44, ձեռնպահ` 57 երկիր:
Փաստաթղթում անհանգստություն է արտահայտված Իրանում մարդկանց նկատմամբ իրականացվող տարատեսակ բռնությունների, քարկոծման, վերջույթների անդամահատման առնչությամբ:
Բանաձեւի նախաձեռնողներն են Միացյալ Նահանգները, Կանադան, Եվրամիության անդամ երկրները:
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը փաստաթուղթը անվանել է «անիմաստ եւ ոչ ազնիվ»: