Մատչելիության հղումներ

Բարոզուն Վրաստանին կոչ է անում ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնել


Վրաստանը պետք է Եվրամիությանը անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնի, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Բրյուսելում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, որը ցուցադրվել է վրացական հեռուստաալիքներով:

«Դա թույլ կտա ավելի խորացնել Վրաստանի եւ Եվրամիության հարաբերությունները եւ ձեր երկիրը ավելի գրավիչ կդարձնի էներգաներդրումների ոլորտում», - «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի վկայությամբ` ասել է Բարոզուն եւ եւս մեկ անգամ հավաստել Եվրամիության նվիրվածությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

Եվրահանձնաժողովի նախագահը նաեւ նշել է, թե Վրաստանը Եվրամիության գլխավոր գործընկերներից է:

Սահակաշվիլին, իր հերթին, հայտարարել է, որ Վրաստանի գլխավոր նպատակը Եվրամիությանը անդամակցելը եւ Եվրոպային մաս կազմելն է:

«Եվրամիությանը անդամակցությունը մեր աշխարհքաղաքական ընտրությունն է: Մենք ցանկանում ենք լինել ոչ միայն Եվրամիության գործընկեր, այլեւ այդ միավորման իրավահավասար անդամ», - ասել է Վրաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG