Մատչելիության հղումներ

Ադրբեջանը դիմել է Ռուսաստան - Հայաստան գազատարի վրացական հատվածը գնելու համար


Ադրբեջանը մտադիր է գնել Ռուսաստան - Հայաստան գազատարի` Վրաստանով անցնող հատվածը, այսօր գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:

Ռուսաստանյան պարբերականի վկայությամբ` Ադրբեջանի պետական նավթային կոմիտեի նախագահ Ռովնագ Աբդուլաեւը լրագրողներին հայտնել է, որ իր ղեկավարած կոմիտեն արդեն դիմել է խողովակաշարի սեփականատիրոջը` Վրաստանի պետական գազային ընկերությանը, իր շահագրգռվածությունը հայտնելով մասնակցել գործընթացին խողովակաշարի սեփականաշնորհման կամ կառավարման հանձնման դեպքում:

Վրաստանի խորհրդարանը այս ամռանը ընդունեց օրինագիծը, որով Հյուսիս - Հարավ մայրուղային գազատարը հանվեց ռազմավարական օբյեկտների ցանկից եւ կարող է ենթակա լինել սեփականաշնորհման: Դա, սակայն, կարող է տեղի ունենալ 2011 թվականի ապրիլից հետո, երբ լրանում է գազատարի վաճառքն արգելող համաձայնության հնգամյա ժամկետը:

Գազատարի վրացական հատվածի հնարավոր վաճառքը Ադրբեջանին հայկական կողմի անհանգստությունն է հարուցում, թեեւ Ադրբեջանը վստահեցնում է, թե տվյալ նախագծում իր նպատակները միայն տնտեսական են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG