Մատչելիության հղումներ

Քլինթոնը ադրբեջանցիներին շնորհավորել է մահմեդական տոնի կապակցությամբ


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ղուրբանի մահմեդական տոնի կապակցությամբ շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին:

Ինչպես APA լրատվական գործակալությանը փոխանցել են Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից, նամակում Քլինթոնը ադրբեջանցի ժողովրդին շնորհավորում է Հաջի` դեպի Իսլամի սրբավայրեր մահմեդականների ուխտագնացության մեկնարկի առթիվ:

Այս տարի Հաջին շուրջ երկուեւկես միլիոն մահմեդականներ են մասնակցում: Ուխտագնացությունը կտեւի 5 օր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG