Մատչելիության հղումներ

Եվրամիությունը քննադատում է Ադրբեջանի ընտրությունները


Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը քննադատել է Ադրբեջանում նոյեմբերի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները:

Եվրամիության պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում Էշթոնը, վկայակոչելով միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը, ընդգծում է, որ «թեեւ ընտրությունները Ադրբեջանում անցել են խաղաղ մթնոլորտում, եւ ընդդիմադիր բոլոր կուսակցությունները մասնակցել են քաղաքական գործընթացին, սակայն այդ ընտրությունների անցկացումը, ընդհանուր առմամբ, բավարար չէր երկրի ժողովրդավարական զարգացման մեջ նշանակալի առաջընթաց արձանագրելու համար»:

Քեթրին Էշթոնը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել շտկել մատնանշված թերությունները, ինչպես նաեւ ակտիվացնել ջանքերը ժողովրդավարական սկզբունքներին եւ մարդու իրավունքներին առնչվող իրենց միջազգային պարտավորությունները կատարելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG