Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի դիտորդները քննադատում են Ադրբեջանի ընտրությունները


«Ադրբեջանը չկարողացավ որեւէ լուրջ առաջընթաց ապահովել երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում». - քիչ առաջ Բաքվում նման հայտարարությամբ են հանդես եկել նոյեմբերի 7-ի ընտրությունների ընթացքին հետեւած ԵԱՀԿ-ի դիտորդները:

«Թեեւ երեկվա խորհրդարանական ընտրություններն անցան խաղաղ մթնոլորտում եւ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները մասնակցեցին քաղաքական պրոցեսին, այնուհանդերձ` ընտրություններն ընդհուր առմամբ բավարար չէին երկրի ժողովրդավարական զարգացման գործում զգալի առաջընթաց ապահովելու համար», - ասված է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության տարածած հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG