Մատչելիության հղումներ

Հայաստանը վաղը Ադրբեջանին կհանձնի սահմանախախտ ադրբեջանցուն


Նոյեմբերի 4-ին ժամը 12:00-ին հայ - ադրբեջանական շփման գոտու հյուսիսարեւելյան սահմանում` Իջեւան - Ղազախ ճանապարհի հատվածում, ադրբեջանական կողմին է հանձնվելու 2010 թվականին Հայաստանի սահմանը ապօրինի հատած եւ այժմ Հայաստանում գտնվող Ադրբեջանի քաղաքացին: Այդ մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հաղորդագրությունում նշված է, որ սահմանախախտ ադրբեջանցին իր երկրին կհանձնվի ի կատարումն հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության:

«Ելնելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերից` մինչեւ ադրբեջանական կողմին հանձնելը Ադրբեջանի քաղաքացու անուն ազգանունը չի հրապարակվում», - նշում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG