Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն եւ Վատիկանը դատապարտում են Բաղդադի եկեղեցու վրա գրոհը


Միացյալ Նահանգները եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցին խստորեն դատապարտել են կիրակի օրը Բաղդադում «Ալ Ղաիդա» ցանցի հետ կապված գրոհայինների կողմից իրականացված ահաբեկչական գրոհը:

Կիրակի օրը մի խումբ զինյալներ նախ հարձակվել էին բորսայի վրա, սպանել տեղի անվտանգության աշխատակիցներին, այնուհետեւ մտել էին կաթոլիկ եկեղեցի եւ պատանդ վերցրել մոտ 120 մարդու: Պատանդներին ազատելու նպատակով իրականացված հատուկ գործողությունների ժամանակ զոհվել է առնվազն 52 մարդ:

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը սարսափելի է որակել եկեղեցում հավաքված անմեղ մարդկանց դեմ հարձակումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG