Մատչելիության հղումներ

Մոսկվայում տնտեսական հանցագործությունների դեմ պայքարող կապիտանը ձերբակալվել է խոշոր չափի կաշառք վերցնելու պահին


Մոսկվայում 20 հազար դոլար կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է ոստիկանության կապիտան, Մոսկվայի ներքին գործերի վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժիններից մեկի օպերլիազորը։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ նա կաշառք էր շորթում մի գործարարից, որպեսզի նրա ընկերության ստուգումների արդյունքները դրական ներկայացնի, ինչպես նաեւ խոստացել էր հովանավորել նրա բիզնեսը։

Հարուցված է քրեական գործ։

Ձերբակալված ոստիկանի անունը չի նշվում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG