Մատչելիության հղումներ

Վենեսուելայի նախագահը ժամանում է Բելառուս


Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը այսօր ժամանում է Բելառուսի մայրաքաղաք` նախագահ Լուկաշենկոյի հետ քննարկելու երկկողմ համագործակությունը խթանելու ուղիները:

Չավեսը Մինսկ է ժամանում Մոսկվայից, որտեղ նախօրեին նախագահ Մեդվեդեւի հետ համաձայնագիր է ստորագրել Վենեսուելայում ատոմակայան (առաջինը Հարավային Ամերիկայում) կառուցելու մասին:

Միացյալ Նահանգները զգուշավորությամբ է արձագանքել փաստաթղթի ստորագրմանը` նշելով, որ որեւէ նոր միջուկային ծրագիր պիտի համապատասխանի անվտանգության եւ ապահովության միջազգային չափանիշներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG