Մատչելիության հղումներ

Պերուացի Մարիո Վարգաս Լյոսան` գրականության Նոբելյան մրցանակակիր


Պերուացի գրող Մարիո Վարգաս Լյոսան արժանացավ գրականության 2010 թվականի Նոբելյան մրցանակին: Այդ մասին այսօր հայտնեց Շվեդական ակադեմիան:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Շվեդական ակադեմիան հայտարարել է, որ մրցանակը պերուացի գրողին է շնորհել «իշխանության կառուցվածքի մանրակրկիտ նկարագրության եւ անհատի դիմադրության, ընդվզման ու պարտության վառ պատկերների համար»:

74-ամյա Լյոսան իսպանախոս աշխարհի ամենահռչակավոր գրողներից է, ավելի քան երեք տասնյակ վեպերի, դրամաների եւ էսսեների հեղինակ: 1995 թվականին նրան շնորհվել է իսպանախոս աշխարհի ամենահեղինակավոր` Սերվանտեսի անվան մրցանակը:

Միջազգային հռչակ Լյոսային բերել են «Քաղաքը եւ շները» (որի անգլերեն թարգմանությունը վերնագրված է «Հերոսի ժամանակը»), «Կանաչ տունը» վեպերը:

Լյոսան հարավամերիկացի առաջին գրողն է, որ արժանանում է Նոբելյան մրցանակին 1982 թվականից ի վեր, երբ այն շնորհվել էր կոլումբիացի Գաբրիել Գարսիա Մարկեսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG