Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը այցելել է «Գրանդ Քենդի»


Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելել է «Գրանդ Քենդի»` Հայաստանի սննդի արդյունաբերության առաջատարներից մեկը համարվող այդ ընկերության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ:

Նախագահը շրջել է «Գրանդ Քենդի»-ի արտադրամասերում, ծանոթացել տեխնոլոգիական հնարավորություններին ու արտադրության պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ընկերության սեփականատերը Սերժ Սարգսյանին ներկայացրել է գրանցված հիմնական ցուցանիշները եւ առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ «Գրանդ Քենդի»-ի աշխատողների թիվն այժմ մոտ 2 հազար է, աշխատանքն ամբողջությամբ իրականացվում է արդիական տեխնոլոգիաներով եւ սարքավորումներով, ընկերությունում ներդրված է որակի վերահսկողության ժամանակակից համակարգ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG